Երկու ամսվա ընթացքում մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. դրանք արդեն Երևանում են

Երկու ամսվա ընթացքում մետրոյի 4 կմ ռելսեր կփոխարինվեն. դրանք արդեն Երևանում են

Մետրոյի 4 կմ ռելսերն արդեն Հայաստանում են։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկությունը հայտնեց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։

Նա նշեց, որ տեղադրման աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով և տևելու են մոտ երկու ամիս։  

Ըստ Սեդրակյանի` շուտով պայմանագիր կստորագրվի 32 անվազույգ ձեռք բերելու համար։ 

Անդրադառնալով «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգմանը` նա հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 10-11-ը երկու շարժասանդուղքի վերանորոգման համար անհրաժեշտ մատակարարումը կարվի, իսկ մինչև հունվարի 3–ը շարժասանդուղքները վերականգնված կլինեն։

Աղբյուրը՝   armeniasputnik.am