Վանաձորում հիմնանորոգվում է Ստեփան Աղաջանյանի անվան արվեստի դպրոցը

Վանաձորում հիմնանորոգվում է Ստեփան Աղաջանյանի անվան արվեստի դպրոցը
Հայ օգնության ֆոնդի միջոցներով և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ սկսվել և ակտիվ ընթացքում են Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան արվեստի դպրոցի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները։
Ամիսներ առաջ Վանաձորի համայնքապետարանում Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանի և Կանակա շինարարական ընկերության տնօրեն, Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Հովիվյանի հետ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել հիմնանորոգելու և արդիականացնելու Վանաձորի Ստ. Աղաջանյանի անվան կերպարվեստի դպրոցի շենքը։
Աշխատանքները մեծ թափով առաջ են գնում և արդեն գարնանը շենքը պատրաստ կլինի ընդունելու իր հարկի տակ։