Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետը ներկայացրել է վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, ձեռնարկված տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։
Դեսպան Քրիստինա Քվինին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։