Անդրադարձ Սևան համայնքում իրականացված և իրականացվող համայնքապահպան ծրագրերին

Անդրադարձ Սևան համայնքում իրականացված և իրականացվող համայնքապահպան ծրագրերին
Կարևորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված և բարեկարգ տեսքը, իրականացվել և իրականացվում են՝
 «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը,
 «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» ենթածրագիրը,
 «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի առաջին փուլը:
 Սևան համայնքում շարունակվում են «Սևան համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները:
 Գոմաձորի դեպի գերեզմաններ տանող Խորհուրդներ և Սունդուկյան փողոցները, որոնք տարիներ ի վեր դժվարանցանելի ու քանդված էին, այժմ հիմնովին ասֆալտապատվում է Սևան համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ: Գոմաձորցիների բարձրաձայնած հարցը՝ գերեզմաններ տանող փողոցի շուտափույթ ասֆալտապատումը, այս տարի կլուծվի շնորհիվ համայնքապետարանի կողմից կառավարությանը ներկայացված սուբվենցիոն ծրագրի:
 Իրականացվել է Սևան քաղաքի Էներգետիկների փողոցի հարթեցում և փոսալցում: Էներգետիկների փողոցում ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացնող էր, որը Սևանի համայնքապետարանի կողմից ներառված է նաև մյուս տարի քաղաքում իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրում:
Մինչ կապիտալ ծրագրի իրականացումը, այս աշխատանքների իրականացմամբ փողոցի երթևեկը և անցուդարձը կդառնան առավել անվտանգ, իսկ ճանապարհը` բարեկարգ:
 Արդեն մեկնարկել է Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի հիմնանորոգումը: