CaseKey 2023-ի գլխավոր գործընկեր Բիբլոս Բանկ Արմենիան ռազմավարական զարգացման քեյսն է առաջադրել մասնակիցներին

CaseKey 2023-ի գլխավոր գործընկեր Բիբլոս Բանկ Արմենիան ռազմավարական զարգացման քեյսն է առաջադրել մասնակիցներին

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ընկերության ռազմավարական զարգացման քեյսն է ներկայացրել CaseKey2023-ի՝ Դիլիջանում անցկացվող գալա միջոցառմանը:

Ավելի քան 200 երիտասարդ է մասնակցում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթին, որն այս տարի անցկացվում է երրորդ անգամ:

Բիբլոս Բանկ Արմենիայի ռազմավարական զարգացման քեյսը քննարկելու համար մասնակիցներն ունեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, նրանք լուծումներ կմշակեն ու կներկայացնեն պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին, իսկ հաղթող թիմը կընտրվի արդեն նոյեմբերի 12-ին։

Բիբլոս Բանկ Արմենիան այս տարի տոնում է հիմնադրման 15-ամյակը: Բանկն իր տարեդարձը նշում է բովանդակալից նախագծերով՝ ֆինանսավորելով ակադեմիական և գործնական կրթական նախաձեռնություններ։ Այս համատեքստում հիշեցնենք՝ Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey 2023 բիզնես խնդիրների լուծման մրցույթի գլխավոր գործընկերն է։