Դեկտեմբերի 4-ին Թեհրանում կմեկնարկի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 4-ին Թեհրանում կմեկնարկի «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը
Դեկտեմբերի 4-7-ը ԻԻՀ Թեհրան միջազգային ցուցահանդեսների կենտրոնում տեղի կունենա «Եվրասիական էքսպո 2023» ցուցահանդեսը (𝐄𝐔𝐑𝐀𝐒𝐈𝐀𝐍 𝐄𝐗𝐏𝐎 𝟐𝟎𝟐𝟑), որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ըստ նախարարության հաղորդագրության, միջոցառմանը կմասնակցեն ինչպես եվրասիական, այնպես էլ արաբական ընկերություններ։
Ցուցահանդեսին նախատեսվում է Հայաստանի մասնակցությունը միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։
Հիմնական ոլորտներն են՝ քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, գյուղատնտեսություն և պարենամթերք, զբոսաշրջություն, դեղագործություն, բանկեր, ապահովագրություն, տեխնոլոգիաներ, բեռնափոխադրումներ և այլ ոլորտներ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/.../1Jg.../edit։
 
Նույն հղումով կարելի է ծանոթանալ միջոցառման մանրամասների ցանկին։