Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում Գառնի համայնքում

Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում Գառնի համայնքում
Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև #Գառնի համայնքում:
Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում:
Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի շրջանակում #Գառնիում, #Գողթում, #Գեղադիրում, #Հացավանում, #Գեղարդում և #Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 9 կմ երկարության նոր ցանց: Աշխատանքների կեսն ավարտված է:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 52 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 28 մլն. դրամը (55%)` համայնքի ներդրումը:
Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով 2,5 կմ երկարության ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում #Գառնիում:
Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 121 մլն. դրամ արժողությամբ, որից շուրջ 42 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 78 մլն. դրամը (65%)՝ համայնքի ներդրումը:
#Գառնիում նաև շուրջ 6 կմ երկարության խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում:
Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 63 մլն. դրամը (60%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 42 մլն. դրամը (40%)՝ համայնքի ներդրումը:
Այս ծրագրի իրականացումն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարում համայնքում:
Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Գառնին 2023 թվականի ներկայացրել է նաև մշակույթի տան հիմնանորոգման ծրագիր, որն այս պահին գտնվում է համալիր փորձաքննության փուլում: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի: