Tesla-ն կկրկնապատկի Հնդկաստանից ավտոմոբիլների բաղադրիչների մատակարարումները

Tesla-ն կկրկնապատկի Հնդկաստանից ավտոմոբիլների բաղադրիչների մատակարարումները

Ամերիկյան Tesla ընկերությունը կկրկնապատկի Հնդկաստանից բաղադրիչների մատակարարումն իր արտադրած էլեկտրական մեքենաների համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը։

«Մենք հպարտ ենք նշելու հնդկական ավտոմոբիլների մատակարարների աճող կարևորությունը Tesla-ի էլեկտրական մեքենաների մատակարարման շղթայում: Ընկերությունը պատրաստվում է կրկնապատկել բաղադրիչների ներմուծումը Հնդկաստանից»,- գրել է պաշտոնյան X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

Գոյալը ժամանել է Միացյալ Նահանգներ, որտեղ այցելել է Tesla-ի գործարան: Նա նշել է, որ այնտեղ աշխատում են նաև հնդիկ ինժեներներ ու ֆինանսների մասնագետներ, որոնք նպաստում են Tesla-ի արտադրության զարգացմանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր հնդիկ պաշտոնյան, Tesla-ն 2022 թվականին Հնդկաստանից գնել է 1 միլիարդ դոլար արժողությամբ ավտոմոբիլային բաղադրիչներ և նախատեսում է այս տարի ավելացնել դրանց մատակարարման ծավալները մինչև 1.7-1.9 միլիարդ դոլար:

հիշեցնենք՝ ամերիկյան ընկերությունը բանակցություններ է վարում Հնդկաստանի կառավարության հետ՝ իր մեքենաների արտադրությունը Հնդկաստանում ևս տեղակայելու համար։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Tesla-ն առաջարկում է գործարան կառուցել, որը տարեկան կարտադրի 500 հազար մեքենա։ Արտադրված մոդելների նվազագույն արժեքը կկազմի մոտ 25 հազար դոլար:

Աղբյուրը՝   b24.am