ԵՄ-ն շենգենյան վիզաների օնլայն ձևակերպման համակարգ է մտցնում

ԵՄ-ն շենգենյան վիզաների օնլայն ձևակերպման համակարգ է մտցնում

Եվրամիությունը ներկայացնում է շենգենյան վիզաների առցանց մշակման նոր համակարգ։ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման համաձայն՝ վիզայի դիմումը կարող է ներկայացվել նոր առցանց հարթակի միջոցով՝ ներբեռնելով անձնական տվյալներ և անհրաժեշտ փաստաթղթեր․ հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը։

Այնուամենայնիվ, նրանք, ովքեր առաջին անգամ են դիմում շենգենյան վիզայի համար կամ ունեն նոր անձնագիր, դեռ պետք է անձամբ ներկայանան հյուպատոսարան և անհրաժեշտության դեպքում թարմացնեն իրենց կենսաչափական տվյալները։ Վիզայի կպչուն թուղթը կփոխարինվի շտրիխ կոդով։

Աղբյուրը՝   shabat.am