Զգուշացում Սիթի Բայք ընկերության վերաբերյալ․ ՀՀ ԿԲ

Զգուշացում Սիթի Բայք ընկերության վերաբերյալ․ ՀՀ ԿԲ
Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով:
 Ելնելով այն հանգամանքից, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:
 Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www.cba.am, որտեղ կգտնեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ:
Կենտրոնական բանկի զգուշացումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/warnings.aspx