ԱՄՆ-ի գնաճը հոկտեմբերին տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 3.2%

ԱՄՆ-ում սպառողական գները հոկտեմբերին տարեկան կտրվածքով դանդաղել են 3.2%-ով։ Այս մասին են վկայում ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակված տվյալները։
Մեկ ամիս առաջ այս ցուցանիշը կազմում էր 3.7%։ Հոկտեմբերի արդյունքներով գերատեսչությունն արձանագրել է բենզինի գնի նվազում և բնակարանների գների բարձրացում։
ԱՄՆ-ում գնաճը գերազանցում է Դաշնային պահուստային համակարգի 2% թիրախը:
Աղբյսուրը՝ b24.am