Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով

Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով։
Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառման ընթացքում ներկայացվել են «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ կոնսորցիումի կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:
Մասնավորապես, ներկայացվել են օրգանական կամ կենսաբանական ծագմամբ պարարտանյութերի արդյունաբերական արտադրության իրագործելիության ուսումնասիրության արդյունքները, որոնք ներառում են արժեշղթայի վերլուծություն, օգուտի և վնասի վերլուծություն, քաղաքականությունների, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից առաջարկություններ։
Աշխատաժողովն անց է կացվել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) բնապահպանական ծրագրի շրջանակներում: