Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ

Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հրավերով նոյեմբերի 13-16-ը մասնակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցող «Դուբայ ավիաշոու 2023» 18-րդ ցուցահանդեսին:

 Այցի շրջանակում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել  Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։ 

Կողմերն ընդգծել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարևորությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։