Մեծ Բրիտանիայում վերջին երկու տարվա ընթացքում գնաճի ամենացածր ցուցանիշն է գրանցվել

Մեծ Բրիտանիայում վերջին երկու տարվա ընթացքում գնաճի ամենացածր ցուցանիշն է գրանցվել

Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը հոկտեմբերին նվազել է մինչև 4.6%, ինչը վերջին երկու տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

Օգոստոսին և սեպտեմբերին հանրապետությունում տարեկան կտրվածքով գնաճը կազմել է 6.7%: Ինչպես նշում է վիճակագրական ծառայությունը, ցուցանիշի կրճատմանը նպաստել է բրիտանական կարգավորիչի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի գների վերին սահմանաչափի նվազումը։

Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին Մեծ Բրիտանիայում գնաճը կազմել է 10.5%: Վարչապետը կառավարության հինգ հիմնական նպատակներից էր համարել այս ցուցանիշի կրկնակի կրճատումը մինչև տարեվերջ։ Այսպիսով, բրիտանական իշխանություններին հաջողվեց հասնել նպատակին։

«Այժմ, երբ մենք սկսում ենք հաղթել գնաճի դեմ պայքարում, կարող ենք իրագործել մեր տնտեսական ծրագրի հաջորդ մասը և ապահովել բրիտանական տնտեսության երկարաժամկետ աճը», – ասել է ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը:

Աղբյուրը՝   b24.am