Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Դանիել Ազատյանը

Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը զբաղեցնում է  Դանիել Ազատյանը

Հայաստանի բանկերի միությունից տեղեկացնում են, որ   ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։

ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական և միջազգային կառույցներում:

ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում։