ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքին

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստան» ընկերության վաճառքի գործարքին։
ՀԾԿՀ-ն նման որոշում է կայացրել նոյեմբերի 15-ին կայացած նիստի ընթացքում։
Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք կբերի Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։
ՀԾԿՀ-ի որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացրել։