Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 07:00-ն,Կիևյան կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար  Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը։