Տավուշի մարզպետը և Իջևան համայնքի ղեկավարը ծանոթացել են ավարտված և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին

Տավուշի մարզպետը և Իջևան համայնքի ղեկավարը ծանոթացել են ավարտված և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին
Իջևան քաղաքի տարածքում իրականցված և ընթացիկ սուբվենցիոն ծրագրերին հետևել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Այս մասին հաքյտնում են Իջևանի համայնքապետարանից։
 
Հայկ Ղալումյանը և  Արթուր Ճաղարյանն այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր, որին հարակից պուրակի կառուցման աշխատանքները գրեթե ավարտվել են։ Վերջինիս տարածքը կազմում է 3162 քմ։
 
Հաջորդ կանգառը եղել է Բլբուլյան թաղամասը, որտեղ ասֆալտապատվել են բազմաբնակարան շենքերի բակերը: Խնդիր է առաջացել Բլբուլյան 80 շենքի հարակից տարածքում, որին հարող ճանապարհահատվածում համայնքն իր միջոցներից հենապատ է կառուցում` ասֆալտապատման աշխատանքները լիարժեք ավարտին հասցնելու և անվտանգությունն ապահովելու համար:
 
Շրջայց է կատարվել նաև Արցախյան և Մետաղագործների թաղամասեր: Այս թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերում ևս կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ, համապատասխանաբար, 4651 և 4342 քմ. մակերեսով: