ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն այսօր հանդիպել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
Հանդիպման շրջանակում քննարկվել են ֆինանսաբանկային համակարգի օրակարգային հիմնախնդիրների հնարավոր լուծումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համակարգի ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացմանը, օրենսդրական կարգավորումների բարելավմանը և տարբեր ձևաչափերով ընթացող գործընթացների շրջանակներում բանկային գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:
Կողմերը բարձր են գնահատել արդեն իսկ ձևավորված երկկողմ արդյունավետ և կառուցողական գործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի և Բանկերի միության միջև, կարևորել հետագա քայլերի ձեռնարկումն՝ ուղղված համակարգային խնդիրների արդյունավետ լուծմանը և համոզմունք հայտնել, որ դրանք նոր խթան կստանան՝ ի շահ բանկային համակարգի զարգացման: