2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ

2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում #Կոտայքի մարզի #Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում՝ #Ջրվեժում, #Ձորաղբյուրում և #Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։
Բարեկարգվել են թվով 14 փողոցներ՝ ընդհանուր 3,3 կմ երկարությամբ, 19695,5քմ ընդհանուր մակերեսով։
Ծրագրի արժեքը 128 888 268 ՀՀ դրամ է, որից 35 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65 %-ը` համայնքի ներդրումը:
#Ջրվեժ համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև ուսումնամշակութային կենտրոնի, պոմպակայանի շենքի, աղբյուրակապերի կառուցման ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են:
Կառավարության սուբվենցիոն ծրագրերով տարբեր աշխատանքներ են իրականացվում նաև #Ակունք համայնքում:
2022 թվականի սուբվենցիայի շրջանակում #Ակունք համայնքի #Նոր գյուղ բնակավայրում հիմքից մանկապարտեզ է կառուցվում:
#Նոր գյուղում շատ երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Կառուցվող շենքը նախատեսված է 90 երեխայի համար, գործելու է երեք խմբով: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 205 մլն. դրամ է, որից 70 %-ը կառավարության, 30 %-ը՝ համայնքի ներդրումն է:
Շենքի կառուցման ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ նախատեսում են գույքի ձեռքբերում, բակի բարեկարգում, և մանկապարտեզը շահագործման հանձնել 2024 թվականի սեպտեմբերից:
#Ակունքի բնակավայրերում էլ կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:
#Զառ և #Սևաբերդ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 224 միլիոն դրամ է:
2022 թ-ին աշխատանքներ էին իրականացվել Սևաբերդում և Զառում: Այս տարի Զառում աշխատանքները շարունակվում են: