Հրազդանում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր են իրականացվում

Հրազդանում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված  ծրագրեր են իրականացվում
Այս պահին ավարտական փուլում է գտնվում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող #Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը:
Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ այստեղ տարիներ շարունակ բնակիչների համար խմելու ջուրը խնդիր է եղել. որպես խմելու ջուր օգտվել են հորատանցքներից (խորքային ջրերից):
Այժմ կառավարության և համայնքի համատեղ ֆինանսավորման արդյունքում #Լեռնանիստը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 240 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը 70% է, համայնքի ներդրումը' 30%:
Կառավարության մեկ այլ սուբվենցիոն ծրագրով #Հրազդանում իրականացվում են Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացօթյա բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ:
Շահած ծրագրի արժեքը շուրջ 23 մլն. դրամ է, որից պետական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 30%, համայնքի ներդրումը' 70%:
Աշխատանքներն ավարտական փուլում են:
Համայնքում 2023 թվականին հաստատվել են նաև թվով 3 մանկապարտեզների շենքերի, ևս մեկ մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերակառուցմանն ուղղված սուբվենցիոն ծրագիր, ինչպես նաև համայնքի և բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման, #Հրազդանում' միջթաղամասային ճանապարհների հիմնանորոգման, մայթերի և նոր եզրաքարերի տեղադրման, Զ.Անդրանիկ պողոտայում բետոնե բաժանարարի կառուցման ծրագրեր:
2022 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ #Հրազդանում և բոլոր բնակավայրերում' #Սոլակում, #Քաղսիում, #Լեռնանիստում, #Ջրառատում կառուցվել են ժամանակակից կանգառասրահներ: