Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ։ ՀԲ ներկայացուցիչների այցի նպատակը «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) տեխնիկական նախապատրաստական աշխատանքների առաջխաղացումն էր։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը ՀԲ թիմի ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրի նախապատրաստական աշխատանքները, խոսել ծրագրի ռազմավարությունից, և այն հնարավոր գործիքակազմերի կիրառումից, որոնք ծրագիրն ավելի իրագործելի կդարձնեն։
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարմանն ուղղված ծրագրերը, առկա մարտահրավերները, ոլորտի առաջնահերթությունները և «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի» (WISE) իրականացման մոտեցումները։
Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, խոսելով ծրագրի ինստիտուցիոնալ բաղադրիչի մասին, շեշտել է, որ այն պետք է ամբողջացնի մյուս համակարգերը, իսկ ընտրված ներդրումային բաղադրիչները պետք է լինեն ցուցադրական կամ պիլոտային՝ առարկայական դարձնելով արված աշխատանքները։