Աբովյան համայնքում գիշերային լուսավորության ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են իրականացվում

Աբովյան համայնքում գիշերային լուսավորության ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են իրականացվում
Բնակիչների տեղաշարժը անվտանգ դարձնելու և առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով՝ Աբովյան համայնքում գիշերային լուսավորության ապահովմանն ուղղված ծավալուն աշխատանքներ են իրականացվում:
Համայնքապետարանի նախաձեռնությամբ և միջոցներով լուսավորության համակարգ է կառուցվել Առինջ բնակավայրի Ա թաղամասի 2-րդ և 3-րդ փողոցներում, Պտղնի բնակավայրի Ամառանոցային 3-րդ զանգվածում և Կաթնաղբյուրի 1-ին փողոցում:
2023թ. ընթացքում լուսավորության անցկացմանն ուղղված աշխատանքներ են կատարվել նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակում. Աբովյան քաղաքի Հատիս փողոցի նոր թաղամասում, Առինջ, Արամուս, Մայակովսկի, Պտղնի բնակավայրերում 55% համայնքի և 45% պետական ներդրմամբ կառուցվել է շուրջ 5900 գծամետր լուսավորության համակարգեր:
Գիշերային ժամերին լուսավորության պատշաճ կազմակերպումը մշտապես համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է. համայնքային կոմունալ տնտեսության կողմից պարբերաբար կատարվում են նորոգման աշխատանքներ, անսարք լուսատուները փոխարինվում են նորերով: