Ուսուցիչների տարեկան մեկնարկային աշխատավարձը Հայաստանում և համադրելի երկրներում 2022թ
2022թ-ի դրությամբ Հայաստանում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված էր ամսական 108,000 դրամ (ներառյալ հարկերը), այսինքն՝ տարեկան կտրվածքով մեկ ամբողջ դրույք ունեցող ուսուցչի փաստացի եկամուտը 929,520 դրամ էր, ինչը միջազգային դոլարի գնողունակությամբ հաշվարկված համարժեք է $5,411-ի: Այս մասին տեղեկանում ենք ACSES-ը վերլուծական կենտրոնից։
Այլ կերպ ասած, Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն իր տնօրինվող եկամտով ի վիճակի է ձեռք բերելու 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի, 2.3 անգամ ավելի քիչ, քան Բոսնիա և Հերցեգովինայի և 4.6 անգամ ավելի քիչ, քան Էստոնիայի իր գործընկերները:
Համաշխարհային բանկը Հայաստանի համար որպես կառուցվածքային համադրելի երկրներ (structural peers) դիտարկում է Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, իսկ որպես ուղենիշային երկրներ (aspirational peers)` Էստոնիան և Թունիսը: