ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

Այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի և ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի կողմից ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։

Այս համաձայնագիրով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) իրավական կարգավիճակը. հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից։