Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը նվազել է

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումը նվազել է

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստան է արտահանել մոտ 53.5 հազար տոննա գինի, ինչը 1.8%-ով պակաս է 2022 թվականի նույն ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Վրաստանը Ռուսաստան է արտահանել 53.54 հազար տոննա գինի՝ 144 միլիոն դոլար արժողությամբ, 2022 թվականի տասն ամիսների ընթացքում նույն ցուցանիշը կազմել է 54.54 հազար տոննա՝ 128.9 միլիոն դոլարի։ Գինու բաժինը Ռուսաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում կազմել է 26.3%:

Ռուսաստան հանքային ջրի, ինչպես նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքների մատակարարումների ծավալն աճել է 1.4 անգամ՝ կազմելով ավելի քան 166 հազար տոննա։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաների արտահանմանը, ապա տասն ամսում մատակարարվել է 4959 մեքենա։ Այս ցուցանիշը 1.2 անգամ գերազանցում է 2022 թվականի նույն տվյալները, սակայն փոքր-ինչ տարբերվում է այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսների ցուցանիշներից։

Դա պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված մեքենաների արտահանման և վերաարտահանման համար Ռուսաստանի Դաշնություն՝ կապված Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթի հետ, իսկ սեպտեմբերի 26-ից նմանատիպ սահմանափակումներ են մտել ավտոմեքենաների համար, որոնք Վրաստան են ներկրվել Եվրոպայից։

Ռուսաստանից Վրաստան ապրանքների ներմուծումը հունվարից սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.4 միլիարդ դոլար, ինչը 4.6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Աղբյուրը՝   b24.am