Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է
Շիրակի մարզի ճանապարհների որոշ հատվածներում գետնաբուք է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության, նոյեմբերի 20-ին ժամը 16։00-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Անիի և Արթիկի տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա է մերկասառույց, որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 10-ից 15 սմ-ի։
Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 19 միավոր տեխնիկա։
Մարզպետարանը վարորդներին հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։