Տավուշի մարզում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

Տավուշի մարզում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները

Տավուշի մարզի Իջևան համայնքում ակտիվ ընթանում են կառավարության սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության, 2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության կողմից հաստատվել են հետևյալ ծրագրերը`

  • ճանապարհների կապիտալ նորոգում, ասֆալտապատում՝ 1 մլդ. 277 մլն. 87 հազ. դրամ և սալարկում՝ 712 մլն. 630 հազ. դրամ
  • ոռոգման 130 մլն. 135 հազ. դրամ և խմելու ջրի համակարգերի արդիականացում՝ 370 մլն. 574 հազ. դրամ
  •  պուրակների բարեկարգում՝ 146 մլն. 60 հազ. դրամ
  • երեք սահմանամերձ բնակավայրերի գազիֆիկացում՝ 325 մլն. 354 հազ. դրամ:

Արդեն ավարտվել են Իջևան համայնքի ճանապարհների` Ղարագյոզյան, Արցախյան 1, 2, 3, 4 բազմաբնակարան շենքերի բակերի, Բլբուլյան փողոցի 4, 82, 80, 83, 87, 75, 81, 88, 89, 91, 93, 95 բազմաբնակարան շենքերի բակերի, Մետաղագործների փողոցի բազմաբնակարան շենքերի բակերի և Աչաջուր բնակավայրի 42 փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր մակերեսը կազմում է 24,852 հազ. քմ, 380 մլն. 82 հազ. դրամ արժողությամբ, որից համայնքի ներդրումը կազմում է 45%, 171 մլ. 37 հազ. դրամ, իսկ կառավարության ֆինանսավորումը 55%, 209 մլն. 45 հազ. դրամ:

2023թ ճանապարհների բարեկարգման աշխատանքների մնացած մասը ընթացքի մեջ են:

Ավարտվել են նաև Իջևան համայնքի Մայր Հայաստան և Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակների բարեկարգման աշխատանքները:

Մայր Հայաստան հուշահամալիրը կառուցվել է 1971 թվականին և խորհրդանշում է Իջևան քաղաքի մուտքը: Կառուցումից հետո հուշահամալիրի տարածքում բարեկարգման աշխատանքներ չեն կատարվել, վերջինս գտնվում էր անմխիթար վիճակում: Պետական աջակցության ծրագրով իրականացվել է պուրակի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ, որի նախագծային արժեքը կազմել է 48 մլն. 816 հազ. դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 45%, 21 մլն. 967 հազ. դրամ, իսկ կառավարության ֆինանսավորումը 55%, 26 մլն. 849 հազ. դրամ:

Սևքար բնակավայրի պուրակը կառուցվել է 1980 ական թվականներին. այն երբևիցե չի վերանորոգվել: Պետական աջակցության ծրագրով իրականացվել է պուրակի կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ, որի նախագծային արժեքը կազմել է 97 մլն. 243 հազ. դրամ, որից համայնքի ներդրումը կազմել է 45%, 43 մլն. 759 հազ. դրամ, իսկ կառավարության ֆինանսավորումը 55%, 53 մլն 483 հազ. դրամ:

Ընթացքի մեջ է նաև Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի ոռոգման համակարգի արդիականացում ծրագիրը, որի նախագծային արժեքը կազմում է 130 մլն. 135 հազ. դրամ, համայնքի ներդրումը 30%, 39 մլն. 40 հազ. դրամ, իսկ կառավարության ֆինանսավորումը 70%, 91 մլն. 94 հազ. դրամ, կատարված է աշխատանքների 80%-ը:

Ընթացքի մեջ է նաև Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի խմելու ջրի համակարգի արդիականացում ծրագիրը, որի նախագծային արժեքը կազմում է 376 մլն. 474 հազ. դրամ, համայնքի ներդրումը 25%, 94 մլն.118 հազ. դրամ, իսկ կառավարության ֆինանսավորումը 75%, 282 մլն. 355 հազ. դրամ, կատարված է աշխատանքների 45%-ը:

Այժմ մրցութային փուլում են գտնվում սալարկման և գազաֆիկացման ծրագրերը: