Ճապոնիան Ուկրաինային 160 միլիոն եվրո կհատկացնի տնտեսության վերականգնման համար

Ճապոնիան Ուկրաինային 160 միլիոն եվրո կհատկացնի տնտեսության վերականգնման համար

Ճապոնիան նախատեսում է 160 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար։ Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Կիևում Ուկրաինայի վարչապետի, ԱԳ փոխնախարարների և Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի միջև բանակցությունների ընթացքում։

«Ճապոնիան նախատեսում է 160 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնմանն ուղղված նախագծերին աջակցելու համար», – գրել է Շմիգալը իր Telegram ալիքում։ Պաշտոնյան հիմնական առաջնահերթություններ է համարել էներգետիկան, բնակարանաշինությունը, կարևոր ենթակառուցվածքները, մարդասիրական ականազերծումը և բիզնեսի աջակցությունը։

Բացի այդ, Կիևը շահագրգռված է մշակող արդյունաբերության մեջ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով, մասնավորապես՝ գյուղատնտեսական-արդյունաբերական համալիրի, մետաղամշակման, մեքենաշինության, կարևոր հումքի և ՏՏ ոլորտներում։

Ճապոնիայի ԱԳ և էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության փոխնախարարների ու այլ պաշտոնյաների այցը Կիև իրականացվում է Ուկրաինայի կառավարության հետ մտքեր փոխանակելու, այդ թվում՝ Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովի նախապատրաստման նպատակով, որը կանցկացվի Տոկիոյում փետրվարի 19-ին։

Աղբյուրը՝   b24.am