Վերապատրաստման դասընթացներ անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավման նպատակով

Վերապատրաստման դասընթացներ անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավման նպատակով
Կարևորելով հաշմանդամության սահմանման գործում անձի ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման գործընթացում որակյալ մասնագետների ներգրավումը՝ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից շարունակվում են վերապատրաստման դասընթացները։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության, անձի ֆունկցիոնալության գնահատման հարթակում հաշվառված շուրջ 40 բժիշկ և հարբժշկական ծառայություններ մատուցող մասնագետներ դասընթացներին ծանոթացել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումներին, հաշմանդամության սահմանման նոր մոդելին, ինչպես նաև կատարել գործնական աշխատանքներ։
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կհանձնեն քննություն և հաջողությամբ հանձնածները կներառվեն անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի մասնագետների ռեեստրում։
Վերապատրաստումներն իրականացվել են ՄԱԿ֊ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի (UNICEF) աջակցությամբ։