ՀՀ ՀՆԱ–ն 2023թ–ի 3–րդ եռամսյակում աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ․ Sputnik Արմենիա

ՀՀ ՀՆԱ–ն 2023թ–ի 3–րդ եռամսյակում աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ․ Sputnik Արմենիա
ՀՀ–ում համախառն ներքին արդյունքը 2023 թ. 3–րդ եռամսյակում կազմել է 2 տրլն 579 մլրդ 911 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ–ի 3–րդ եռամսյակում 1 շնչի հաշվով ՀՆԱ–ն կազմել է 862 991 դրամ այն դեպքում, երբ 2022 թ նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 802 055 դրամ։
Ինչպես և սպասելի էր, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտի համախառն ներքին արդյունքը 3–րդ եռամսյակում մեծացել է` կազմելով 301 մլրդ 315 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 11.7 տոկոսը (2–րդ կիսամյակում այս ոլորտի ծավալը կազմել էր 152 մլրդ 526 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 7.1 տոկոսը)։
2022 թ–ի 3–րդ եռամսյակում այս ոլորտի ծավալը մի փոքր մեծ է եղել` 328 մլրդ 855 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 13.8 տոկոսը։
 
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործման մասնաբաժինը 2023–ի 3–րդ եռամսյակում կազմել է 76 մլրդ 691 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 3 տոկոսը, մինչդեռ 2022 թ–ին այն կազմել է 61 մլրդ 290 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսը։
 
Շինարարության ոլորտի համախառն ներքին արդյունքը 2023 թ. 3–րդ եռամսյակում կազմել է 185 մլրդ 175 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 7.2 տոկոսը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 165 մլրդ 486 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 7 տոկոսը։
 
Անշարժ գույքի հետ կապված գործունեության համախառն ներքին արդյունքը 2023 թ–ի 3–րդ եռամսյակում կազմել է 196 մլրդ 128 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 7.6 տոկոսը, 2022 թ–ին` 182 մլրդ 357 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 7.7 տոկոսը։
 
Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգման ծավալը 2023 թ–ի 3–րդ եռամսյակում կազմել է 317 մլրդ 738 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 12.3 տոկոսը, 2022 թ–ի նույն ժամանակահատվածում` 274 մլրդ 416 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 11.5 տոկոսը։
 
Ինչ վերաբերում է տեղեկատվության և կապի բնագավառին, ապա 2023 թ–ի 3–րդ եռամսյակում այն կազմել է 143 մլրդ 607 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 5.6 տոկոսը, 2022 թ–ին` 100 մլրդ 240 մլն դրամ կամ ՀՆԱ–ի 4.2 տոկոսը։
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am