Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Հ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները, Ծիլքար գյուղի հատվածը և Դիլիջանի ոլորանները։ 

«Մեղրու սար», Գորայք-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ) կոչվող հատվածներում, Աբովյան քաղաքում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Տիգրանաշենի ոլորաններին (բուք), Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Աշոցք-Բավրա, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: