Մաքրման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում

Մաքրման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում
Աղբավայրի մաքրման աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամաբ և նախաձեռնությամբ։
 Վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից:
Այս տարի աղբավայրը մաքրվում է արդեն 3-րդ անգամ: Աղբավայրի տարածքն ընդգրկում է շուրջ 3 հա տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով:
Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի:
«Գավառ համայնքի կոմունալ սպաարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավար են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը: