Համաշխարհային բանկը հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ» հերթական զեկույցը

Համաշխարհային բանկը  հրապարակել է «Հայաստանի ամսական տնտեսական զարգացումներ»   հերթական զեկույցը
Ըստ Համաշխարհային բանկի նոյեմբերի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացման Զեկույցի»`  սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճի տեմպը  դանդաղել է՝ հասնելով 5.3%-ի, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ծառայությունների ոլորտի (բացառությամբ առևտուրը)  կտրուկ անկմամբ։ 
Զեկույցում նշվում է, որ սա հիմնականում պայմանավորված է ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ` 4,6%, օգոստոսի երկնիշ աճից հետո։ Արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը  սեպտեմբերին կրճատվել  է 4,3 %-ով, ինչը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 8 տոկոս անկմամբ և էներգետիկ ենթաոլորտների արտադրության կրճատմամբ, ի դեպ, սա որոշ ափով փոխհատուցվել է հանքարդյունաբերության ոլորտի աճով։     
Նույն աղբյուրի համաձայն, hոկտեմբերին գնաճը կայունացել է՝ կազմելով 0.1%,  արտահանման և ներմուծման աճի տեմպն ավելացել է համապատասխանաբար 10 և 6  տոկոսով՝ պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների արտահանման աճով։ 
Նշվում է  նաև, որ Լեռնային Ղարաբաղից  տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է:
 Զեկույցն ամբողջությամբ՝ thedocs.worldbank.org