Խնձորեսկի պատմության թանգարանի դռները և պատուհանները փոխարինվել են նորերով

Խնձորեսկի պատմության թանգարանի դռները և պատուհանները փոխարինվել են նորերով
Շուրջ 50 տարի անց Խնձորեսկի պատմության թանգարանը նոր տեսք և շունչ է ստացել` փոխվել են դեռևս 1968 թվականին տեղադրված, անմխիթար վիճակում գտնվող դուռ-պատուհանները։
Նոր տեսք է ստացել նաև Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրը` տեղադրվել են նոր պատուհաններ և մուտքի դուռ։
Նոր պատուհաններ տեղադրվեցին նաև Ներքին Խնձորեսկի միայնակ բնակչուհի Ասյա Արչունցի տանը։
Վերը նշված աշխատանքներն իրականացվել են Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ։