Սաուդյան Արաբիան և Չինաստանը կնքել են արժույթի փոխանակման համաձայնագիր

Սաուդյան Արաբիան և Չինաստանը կնքել են արժույթի փոխանակման համաձայնագիր

Սաուդյան Արաբիայի և Չինաստանի կենտրոնական բանկերը սվոփի համաձայնագիր են կնքել ազգային արժույթներով։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի կարգավորիչի հայտարարության մեջ:

Սվոփ համաձայնագրով նախատեսված ծավալը, որի շրջանակներում կողմերը կկարողանան փոխանակել ազգային արժույթները, կազմում է 50 միլիարդ յուան, որը մոտավորապես համապատասխանում է 6.97 միլիարդ դոլարին։ Համաձայնագիրը կգործի երեք տարի:

Կենտրոնական բանկերի միջև արժույթի սվոփը իրացվելիության պակասից պաշտպանելու գործիք է: Այն թույլ է տալիս յուրաքանչյուր կողմին հասանելիություն ստանալ այլ երկրի արժույթով իրացվելիությանը՝ առանց այն արտարժույթի շուկայից ձեռք բերելու անհրաժեշտության:

Աղբյուրը՝   b24.am