65 տոննա բիովառելիք ` ԼՂ-ից բռնի տեղահանված 65 ընտանիքի համար

65 տոննա բիովառելիք ` ԼՂ-ից բռնի տեղահանված 65 ընտանիքի համար
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամը` համագործակցելով Փամբակի համայնքապետարանի հետ, «Ջուլիէնջլ» հիմնադրամի ֆինանսավորմամբ Փամբակ համայնքում կյանքի կոչեց հերթական սոցիալական աջակցության ծրագիրը։
Փամբակ համայնքում ապաստանած ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներից 65-ին ձմեռնամուտին տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 1 տոննա բիովառելիք։
Ծրագրի շահառու ընտանիքներն ընտրվել են` ըստ կարիքների բավարարման առաջնահերթության։