ՀայՓոստը և Օզոնը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստը և Օզոնը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստ ընկերությունը նոր համագործակցություն է սկսել ռուսական ամենախոշոր առևտրի հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ։ Համագործակցությունը հնարավորություն կտա «Օզոն»-ի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։

ՀայՓոստի 750-ից ավել փոստային բաժանմունքներն այժմ առկա են «Օզոն»-ի առաքման հասցեներում, ինչպես նաև քարտեզի վրա, նաև գործում են առաքանու ստացման կետեր։ ՀայՓոստի և Օզոնի նոր համագործակցության նպատակն է նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հանրապետության ողջ տարածքում, անգամ հեռավոր գյուղում ստանալ նմանատիպ ծառայություն։

 ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշում է,- «ՀայՓոստի թիմի երկար և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացանք պայմանագիր կնքել էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի ՀայՓոստի բոլոր բաժանմունքներից մեր հաճախորդները բացառիկ հնարավորություն են ստանում ստանալու «Օզոն»-ից գնված պատվերները, այլ կերպ ասած ՀայՓոստի բաժանմունքները հանդես են գալիս որպես առաքանիների հանձնման կետեր»։