Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրում մեկնարկել և ընթանում են Ն. Քուչակ փողոցի գազաֆիկացման աշխատանքները

Արտաշատ  համայնքի  Քաղցրաշեն բնակավայրում մեկնարկել և ընթանում են Ն. Քուչակ  փողոցի գազաֆիկացման աշխատանքները
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ` 2023թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակավայրում մեկնարկել և ընթանում են Ն. Քուչակ փողոցի գազաֆիկացման աշխատանքները` ընդհանուր 225 գծամետր երկարությամբ։
Նշենք, որ ծրագրի առաջին փուլով ընթանում են համայնքի Դիմիտրով, Մրգավետ, Քաղցրաշեն, Ոստան, Դվին, Արաքսավան և Այգեզարդ բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքները։
Շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 44 մլն 4 հզր ՀՀ դրամ, որի 55%-ը հատկացվում է համայնքի բյուջեից, 45%-ը՝ Կառավարության: