Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի շնորհավորանքը հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի շնորհավորանքը հայկական Դրամի 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ

Բանկային համակարգի հարգարժան աշխատողներ, գործընկերներ, սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի բանկերի միության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազգային արժույթի՝ հայկական Դրամի թողարկման 30-ամյակի և Բանկային աշխատողի օրվա առթիվ։

Հայաստանի անկախության և պետականության անբաժան խորհրդանիշներից մեկը՝ ազգային արժույթը, մշտապես առանցքային դեր է ունեցել մեր երկրի տնտեսական, մասնավորապես՝ ֆինանսաբանկային համակարգի կայացման ու զարգացման գործում, բազմիցս հաղթահարելով մարտահրավերներ ու ճգնաժամեր և ապացուցելով իր հուսալիությունն ու կենսունակությունը։

Սրտանց շնորհավորում եմ նաև բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, ցանկանալով քաջառողջություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ ու նորանոր  ձեռքբերումներ՝ ի շահ մեր երկրի տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի կայուն զարգացման։