Վաչե Տերտերյանը հանդիպել է ԿԶԵԱՀ լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ Արմեն Պողոսյանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և շեշտել է, որ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:
Վաչե Տերտերյանը խոսել է ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացումից, ոռոգվող հողատարածքների մեծացման անհրաժեշտությունից, ջրամատակարարման համակարգերը կառավարող կազմակերպությունների և մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումից, տեխնիկական հագեցվածությունից, կադրերի պատրաստումից:
Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: