Interbrand. Աշխարհի ամենաթանկ բրենդները 2023թ. Առաջատարն Apple-ն է

Interbrand. Աշխարհի ամենաթանկ բրենդները 2023թ. Առաջատարն Apple-ն է

Interbrand գործակալությունը հերթական անգամ հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների (ապրանքային նշան) ցուցակը։ 2023թ.-ի ցուցակը գլխավորում է Apple-ը, որի արժեքն աճել է 4%-ով և կազմել 502.68 մլրդ դոլար։ 2022թ.-ին Apple-ը նույնպես առաջինն էր։

Երկրորդ հորիզոնականում Microsoft-ն է՝ 316.66 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 14%-ով։ 2022թ.-ին Microsoft-ը 2-րդն էր։

Երրորդ տեղում Amazon-ն է՝ 276.93 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 1%-ով։ 2022թ.-ին բրենդը երրորդն էր։

Չորրոդ տեղում Google-ն է՝ 260.26 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 3%-ով։

Հինգերորդ հորիզանականում Samsung-ն է՝ 91.41 մլրդ դոլար։ Արձանագրվել է աճ 4%-ով։

Toyota-ն վեցերորդն է՝ 64.5 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 8%-ով։

Mercedes-Benz-ը յոթերորդն է՝ 61.41 մլրդ դոլար, բրենդի արժեքն աճել է 9%-ով։

Coca-Cola-ն 8-րդն է՝ 58.05 մլրդ դոլար, բրենդի արժեքն աճել է 1%-ով։

Nike-ն իններորդն է ՝ 53.77 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 7%-ով։

BMW-ը 10-րդն է՝ 51.16 մլրդ դոլար, բրենդի արժեքն աճել է 10%-ով։

2023թ.-ին 10%-ից ավել աճ են արձանագրել հետևյալ բրենդները. AirBnb՝ 22%։ Porsche` 20%։ Hundai` 18%։ Ferrari` 16%։ Sephora` 15%։ Microsoft` 14%։ Adobe` 14%։ Linkedin` 13%։ Sony` 12%։ Allianz` 12%։ Red Bull` 12%։ Prada` 12%։ Starbucks `10%։ Zara` 10%։ Hermes` 10%։ BMW` 10%։ Lego` 10%։

10%-ից ավել անկում են արձանագրել հետևյալ բրենդները. Intel` 14%։ Philips` 12%։ Budweiser` 16%։

Ցուցակում հայտնված նոր բրենդներն են. Oracle` 34.62 մլրդ, Nespresso` 6.17 մլրդ դոլար։

2022թ.-ին առաջատար 100 բրենդների ընդհանուր արժեքն աճել էր 16%-ով, իսկ 2023թ.-ին արձանագրվել է աճ 5.7%-ով։

Աղբյուրը՝   b24.am