Երևանում քննարկվել են Քիմբերլի գործընթացին առնչվող հարցեր

Երևանում քննարկվել են Քիմբերլի գործընթացին առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների պատվիրակությանը, որի կազմում են Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման` մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը:
Պատվիրակության անդամները Հայաստան այցի շրջանակում կայցելեն Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։