Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Կառավարությունը շարունակում է ՀՀ ճանապարհների վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներում կատարել վերաբաշխում:

Ըստ այդմ՝ գումար կուղղվի 9 ճանապարհահատվածների և 2 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների մի մասը 2023 թ.-ին իրականացնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու, 1 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցելու, 2 ճանապարհահատվածում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև 1 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի հիմնանորոգման աշխատանքների ավարտման կապակցությամբ չվճարված 5 տոկոսների վճարման համար նախատեսել ֆինանսական միջոցներ: