Աբդուլ Լատիֆ Ռաշիդիին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ Գյումրիում էր

Աբդուլ Լատիֆ Ռաշիդիին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ Գյումրիում էր
Իրաքի Հանրապետության նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդիին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 23-ին, Գյումրիում էր:
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության նախագահը Գյումրի էր եկել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միսակ Բալասանյանի հրավերով:
Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նրանց դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Այցի շրջանակներում Գյումրիում էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Թումո» Գյումրի կենտրոնի ղեկավար Լենա Կարապետյանի ուղղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի տարածքում: Նախ կենտրոնի ղեկավարը, ապա նաև սաները ներկայացրել են իրենց առօրյան, խոսել ծրագրերի և դրանց շրջանակներում տարվող աշխատանքների մասին: Հյուրերը եղել են կենտրոնի երաժշտական և ռոբոտաշինության սենյակներում, տեղում զրուցել նաև սաների հետ, հարցեր հղել նրանց, ապա նաև պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին: