2023թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Նոյեմբերյան խոշորացված համայնքում իրականացվել և իրականացվում են մի շարք աշխատանքներ

2023 թվականին սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան համայնքում իրականացվել է ասֆալտապատման երկու աշխատանք․
Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց (760 մ) - ծրագրի արժեքը 95416930.0 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը կազմում է 42937618.5 ՀՀ դրամ, կառավարության ներդրումը՝ 52479311.5 ՀՀ դրամ,
#Հաղթանակ գյուղի գերեզմանների փողոց (250 մ) - ծրագրի արժեքը 23258032.0 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը 10466114.4 ՀՀ դրամ է, կառավարության ներդրումը՝ 12791917.6 ՀՀ դրամ։


Սալապատում տուֆով
Տուֆապատվել են #Բաղանիս գյուղի 5-րդ, 6-րդ և 7-րդ փողոցները (534 մ), #Լճկաձորի 3-րդ (296 մ) և 1-ին (91 մ) փողոցները, ինչպես նաև #Ոսկևանի 6-րդ (88 մ), 7-րդ (203 մ) և 9-րդ (125 մ) փողոցները։
Տուֆապատված ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ 1337 մ, ծրագրի արժքը կազմել է 8657534 ՀՀ դրամ, որից համայնքը փոխանցել է 25972602 ՀՀ դրամ, իսկ կառավարությունը՝ 60602738 ՀՀ դրամ։
Ընթացքի մեջ են կամ ավարտական փուլում են հետևյալ աշխատանքները․
#Կողբի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման և կարգավորիչ ջրամբարների վերանորոգման աշխատանքները 209724232 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից Հովնանյան հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ վերջինս կփոխանցի 62917269.6, իսկ կառավարությունը՝ 146806962.4 ՀՀ դրամ։
#Ջուջևանի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները և կարգավորիչ ջրավազանի կառուցումը՝ ծրագրի արժեքը 73225626 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը 21967687․8 ՀՀ դրամ է, իսկ կառավարության ներդրումը՝ 51257938․2 ՀՀ դրամ։
Մեկ այլ ծրագրով Հովնանյան հիմնադրամի հետ համատեղ #Բագրատաշենում արդիականացվում է «Զեյթունի ՊԿ» համակարգը, որը կբարելավի 450 հա հողատարածքի ոռոգումը։ Ծրագրի արժեքը 174000000 ՀՀ դրամ է, որից Հովնանյան հիմնադրամը կտրամադրի 522000000, իսկ կառավարությունը՝ 121800000 ՀՀ դրամ։
Իրականացվում են բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման աշխատանքներ #Նոյեմբերյան քաղաքի Տերյան 9, Նոյեմբերի 29/3, #Այրում քաղաքի Թումանյան 2 և 13, ինպես նաև Այրումի Բարեկամության 11 շենքերում։ Ծրագրի արժեքը 115456025 ՀՀ դրամ է, որից համայնքի ներդրումը 34636807․5 ՀՀ դրամ է, կառավարության ներդրումը՝ 80819217․5 ՀՀ դրամ, բնակիչների ներդրումը՝ 12000000 ՀՀ դրամ։
Սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը 777656185 ՀՀ դրամ է: Կառավարության ներդրումը կազմում է 526558085․2 ՀՀ դրամ, Նոյեմբերյանի համայնքապետարանի