«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը փակ է բեռնատարների համար

«Ամբերդ» օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը փակ է բեռնատարների համար

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։