Ջրային կոմիտեում կայացել է հանդիպում Եվրասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ

Ջրային կոմիտեում կայացել է հանդիպում Եվրասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ
Ջրային կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Եվրասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ։
Ըստ Ջրային կոմիտեի հաղորդագրության, կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, ողջունելով հյուրերին, գոհունակություն հայտնեց համագործակցության արդյունավետության և Եվրասիական բանկի՝ մեր երկրի ջրային համակարգում իրականացվող մեծածավալ ծրագրերում ներգրավվածության համար։ Քննարկումն ընթացավ մի քանի ուղղություններով՝
  • Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի կարգավիճակ,
  • Ընթացիկ ծրագրեր, արդյունքների և խնդիրների գույքագրում,
  • Նոր համագործակցության հնարավորություններ
Վահագն Գևորգյանը բանկի ներկայացուցիչներին ներկայացրեց Մաստարայի ջրամբարի ծրագրի ընթացիկ կարգավիճակը և հետագա գործողությունների ընթացակարգերը։
Կողմերը քննարկեցին և պայմանավորվածություններ ձեռք բերեցին նաև համագործակցություն նոր հեռանկարների ու ոլորտային ծրագրերի, դրանց պլանավորման և շրջանակների հստակեցման ժամանակացույցի վերաբերյալ։