Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ընդլայնելու իր միակ ատոմակայանը

Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ ընդլայնելու իր միակ ատոմակայանը

 

Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ իր միակ ատոմակայանում 2 նոր էներգաբլոկ կառուցելու համար, օրերս հայտնել է Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի գործակալությունը։

«Թեհրանի և Մոսկվայի միջև բանակցություններ են ընթանում Բուշեհրում ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկների կառուցման շուրջ», - ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI)  խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Այդ քայլը «համահունչ է միջուկային էներգիայի միջոցով առնվազն 10,000 մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու Իսլամական Հանրապետության պլաններին»,- նրա խոսքը  ցիտում է կառավարության կայքը: Հայտարարությունը համընկնում է Վիեննայում ընթացող բանակցությունների հետ, որոնց նպատակն է վերսկսել 2015 թվականի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններն  Իրանի և համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև: Քամալվանդին ասել է, որ  նախագիծն առաջ է ընթանում «առանց ուշացման», չնայած վճարումները հետ են մնում ժամանակացույցից: Հայտարարությունը տեղի է ունեցել Իրանի ծայրահեղ պահպանողական նախագահ Էբրահիմ Ռաիսիի՝ Մոսկվա կատարած երկօրյա այցից անմիջապես հետո, որի ընթացքում նա վստահեցրել է, որ Թեհրանը «Ռուսաստանի հետ կապերի ընդլայնման սահմանափակումներ չունի»: Իրանը նավթի և բնական գազի զգալի պաշարներ ունի, սակայն հույս ունի երկարաժամկետ հեռանկարում կառուցել 20 ատոմակայան՝ հանածո վառելիքից կախվածությունը նվազեցնելու համար:

Դեկտեմբերի վերջին AEOI-ի ղեկավարի տեղակալ Մահմուդ Ջաֆարին հայտարարել էր `«ֆինանսական խնդիրների» պատճառով նոր բլոկների կառուցման հետաձգման մասին։

Աղբյուրը՝ timesofisrael.com