Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես

Ռոբերտ Խաչատրյանն այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 25–ին այցելել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառման շրջանակում կազմակեպված ճարտարագիտական ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ինժեներական ընկերությունների արտադրված սարքավորումները։
Ըստ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է «Ճարտարագիտական երիտասարդական գոտում», ծանոթացել Ինժեներական քաղաքում իրականացվող կրթական ծրագրերին, աշակերտների և ուսանողների ստեղծած նախագծերին։
Ճարտարագիտական ցուցահանդեսին զուգահեռ տեղի են ունեցել պանելային քննարկումներ՝ նվիրված գյուղատնտեսության նորարարությանը, ճարտարագիտության և գիտության միջոլորտային համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև աշխատաժողովներ՝ Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի թվային էկոհամակարգի և կիբեռանվտանգության վերաբերյալ։